Գործնականում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ համատեղ սեփականության մասնակիցներից մեկը օտարում է սեփականությունը՝ առանց մյուս համասեփականատերերի իմացության կամ համաձայնության, ու դա համարվում է օրինաչափ: Այս հանգամանքը գործնականում առաջացնում է լուրջ խնդիրներ եւ բազմաթիվ չարաշահումների տեղիք է տալիս:
Մի խումբ պատգամավորներ (Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Դավթյան, Նաիրա Կարապետյան) հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով բացառվում է համատեղ սեփականության օտարումը առանց մյուս սեփականատերերի համաձայնությամբ:
ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին հաստատեց այդ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դրական եզրակացությունը:





























