ՌԴԿԿ-ն 2 մլն ստորագրություն է հավաքել Դմիտրի Մեդվեդեւի կառավարության հրաժարականի համար, Պետդումայյի լիագումար նիստում սեպտեմբերի 13-ին հայտարարել է կուսակցության Կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը:
Նա հավելել է, որ կառավարության հրաժարականի նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ կոմունիստները հայտնել էին, որ արդեն 90-ից ավելի պատգամավորների ստորագրություն են հավաքել, որն անհրաժեշտ է կառավարության հրաժարականի մասին Պետդումա փաստաթուղթ ներկայացնելու համար:
ՌԴԿԿ-ի կարծիքով՝ Մեդվեդեւի կառավարության տնտեսկան քաղաքականությունը աղետի կհանգեցնի, ֆինանսական քաղաքականությունը միանգամայն անտաղանդ է: Բացի այդ, կառավարության քաղաքականությունը հետընթացի է ենթարկում երկրի գիտատեխնիկական ոլորտը:
Ռուսաստանի Սահմանադրության համապատասխան՝ Պետդուման կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Համապատասխան փաստաթուղթը խորհրդարանի ստորին պալատ ներկայացնելու համար անհրաժեշտ է 90 պատգամավորների ստորագրություն, ինչպես նաեւ հիմնավորում: Դուման փաստաթուղթը պետք է քննարկի մեկ շաբաթվա ընթացքում:





























