«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 13-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Դոլարն առաջարկվել է 409.70 դրամով, պահանջարկի փոխարժեքը կազմել է 409,5 դրամ: Կարելի է ասել՝ դոլարը կայունության շրջանում է:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված մարժան է 409-411 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կայուն է՝ աճի թույլ դրսեւորումներով: Եվրոն այսօր սակարկվել է 1,3291 դրամին մոտ: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,7406 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: