«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ից հավաքվում են Մաշտոցի պուրակում, որտեղից երթով շարժվելու են դեպի «Ծածկած շուկա»՝ պահանջելու դադարեցնել շուկայում կատարվող շինարարական աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):  

Մինչեւ ակտիվիստները կհասնեն «Ծածկած շուկա», այստեղ արդեն հավաքվել են շուկան կառուցապատող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարողները, ու վանկարկում են «Բացում, բացում»:  Հիշեցնենք, որ թեեւ վերջինները ներկայանում են, որպես շուկայի նախկին աշխատողներ եւ հարակից շենքերի բնակիչներ, նրանց մեծ մասը «Մալաթիա» տոնավաճառի աշխատողներն են, ինչի մասին նրանցից մի քանիսը ավելի վաղ խոստովանել էին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Շուկայի մոտ նաեւ մեծ թվով ոստիկաններ կան: Մի քանի ոստիկան էլ ուղեկցում են դեպի շուկա շարժվող ակտիվիստներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am