2013 թ. առաջին կիսամյակում բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 12,1 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար), շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների՝ 1 տոկոս, իսկ ըստ կապիտալի՝ 6 տոկոս։
Այս մասին տեղեկացնում է կենտրոնական բանկը՝ հիմնվելով վերահսկողական հաշվետվությունների վրա։ Շահույթով են աշխատել 19 բանկ, վնասով՝ 3-ը։
Առեւտրային բանկերն ապահովել են 278,7 մլրդ դրամ (մոտ 680 մլն դոլար) համախառն եկամուտ, իրականացրել 262,5 մլրդ դրամ (մոտ 640 մլն դոլար) համախառն ծախսեր։





























