«Ծածկած շուկայի» մոտ հավաքված՝ Սամվել Ալեքսանյանին սատարողներն այնքան ագրեսիվ պահվածք են դրսեւորում յուրաքանչյուր «ոչ յուրայինի» նկատմամբ, որ շուկայի մոտ հավաքված լրագրողները թաքցրել են իրենց վկայականները ու կանգնել հեռվում: Շուկայի կառուցապատող գործարար պատգամավորին աջակցողները շուկայի բացումը պահանջող պաստառներով ու կարգախոսերով սպասում են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին, որոնք երթով այս պահին Մաշտոցի պուրակից շարժվում են դեպ «Ծածկած շուկա»՝ պահանջելու դադարեցնել շուկայում կատարվող շինարարական աշխատանքները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























