ՀՀ գլխավոր դատախազության առջեւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպանության բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց դերասան Հովհաննես Ազոյանին՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատելու կոչով Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանին դիմելու համար:
«Փառք Հովհաննես Ազոյանին, որ չվախեցավ ռեժիմից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ Լեւոն Մութաֆյանը նույնպես դիմել է դատավորին:





























