Իր առաջին եկեղեցական ծառայությունից 112 տարի ի վեր ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Ուորչեսթր քաղաքի Ճգնավորների հայկական եկեղեցին ծառայում է հասարակության տարբեր շերտերից ներկայացող հայերին: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն: Շենքը համայքին է ծառայում երկար տարիներ շարունակ: Այսօր Ճգնավորների հայկական եկեղեցին, որը զգալիորեն հնացել է, վերանորոգման խիստ կարիք ունի: Պատուհանները, ճակատային մասն ու հիմքը պետք է փոխել, որպեսզի խուսափեն եկեղեցու հետագա փլուզումից:
Այդ եկեղեցին Հյուսիսային Ամերիկայում Հայ Ավետարանական եկեղեցու առաջին եկեղեցին է(հիմնադրեվել է 1881թ.-ին): Այն հանգեցրել է Ամերիկայի հայկական առաքելական ասոցացիայի եւ Հյուսիսայի Ամերիկայի Հայկական ավետարանական միության հիմնադրմանը: Շենքը թեեւ այդքան էլ հին չէ, որքան ինքը եկեղեցին, սակայն հանդիսանում է մայրացամաքի ամենահին հայկական եկեղեցական շինությունը, որը գործում է առ այսօր: Առաջին ծառայությունը տեղի է ունեցել 1901թ.-ի դեկտեմբերի 1-ին:





























