Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավորները անսպասելի նախաձեռնությամբ են հանդես եկել, որը եկվորներին պարտադրում է  ունենալ զգալի գումար: Ըստ նրանց` դա կօգնի կրճատել միգրանտների հոսքը:

Ըստ առաջարկված փոփոխությունների`արտասահմանյան քաղաքացիները կամ Ռուսաստան առանց վիզայի մուտք գործած քաղաքացիություն չունեցող անձինք պետք է բանկային հաշվին ունենան  Ռուսատանում նվազագույն աշխատավարձի վեցապատիկից ոչ պակաս գումար: 2013թ. I եռամսյակի դրությամբ` նվազագույն աշխատավարձը կազմում է 7 հազար 633 ռուբլի: Այսպիսով, եթե օրենքը ներկայիս տեսքով ընդունվի, եկվերներն իրենց հաշվին պետք է ունենան 45 հազար ռուբլի: 

Ըստ պատգամավորների` փոփոխությունները հնարավորություն կտան հավելյալ ֆինանսական երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի տարածքում միգրանտների գտնվելու հարցում, հայտնում է rbc-ն: Դժվար չէ նկատելը, որ օրենքը առաջին հերթին տարածվում է հարեւան երկրներից գնացողների վրա: Օրինագիծն արդեն Պետդումա է ներկայացվել: