Սեպտեմբերի 26-ից 29-ը Հոլիվուդի «Egyptian Theatre» -ում անցկացվող միջազգային ամենամյա «Արփա» 16-րդ կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են ժյուրիի անդամներին, ինչպես նաեւ 9 մրցանակների թեկնածուներին: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Փառատոնի տնօրեն Ալեքս Կալոգնոմոսը նաեւ հայտարարել է այս տարի հատուկ մրցանակներ ստացողների անունները՝ դերասան Սիդ Հեյգ (Հայկ) եւ պրոդյուսերներ Մեթյու Վան Դայկ եւ Սեւ Օհանյան: Դափնեկիրներին կպարգեւատրեն փառատոնի փակման արարողությանը՝ սեպտեմբերի 29-ին:

Այս տարի կինոփառատոնի ժյուրիի անդամների թվում են դերասան, պրոդյուսեր եւ գրող Չարլզ Ագրոնը, դերասան Ջեյմս Դյուկ Մեյսոնը, պրոդյուսեր Սեւ Օհանյանը, դրամատուրդ Ֆելիքս Փայրը, մրցանակների թվով առանձնացող պրոդյուսեր Հովարդ Ռոզենմանը եւ բրիտանացի գրող ու ռեժիսոր Սեբաստիան Սիգելը: