Ռուս կինը Մոսկվա-Հոնկոնգ չվերթի ժամանակ փորձել բացել օդանավի դուռը: Նրան ձերբակալել է հոնկոնգյան ոստիկանությունը՝ օդանավում վարվեցողության կանոնները խախտելու պատճառով: Այս մասին հաղորդել են Հոնկոնգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում:

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացուհին «S7» եւ «Cathay Pacific» ավիաընկերությունների համատեղ չվերթի ժամանակ փորձել է բացել օդանավի դուռը: Հոնկոնգի օդանավակայան ժամանելուն պես նրան ձերբակալել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուպատոսությունում նշել են, որ կնոջն, ամենայն հավանականությամբ, կտուգանեն: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ Հոնկոնգում Ռուսաստանի քաղաքացու են տուգանում: