Ճապոնիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացուհի՝ սեփական որդուն սպանելու փորձի համար: Միջադեպը պատահել է Յամանակա կղզում: 33-ամյա կինը կատերով զբոսնել է ճապոնացի ամուսնու եւ որդու հետ:
Նախնական տվյալներով՝ կինը երեխային նավակից դուրս է շրտել: Տղամարդն անմիջապես օգնության է նետվել երեխային, տղային հաջողվել է փրկել, նրա կյանքին հիմա ոչինչ չի սպառնում, հաղորդում է «Vesti.Ru»-ն:
Ճապոնական ոստիկանության տվյալներով՝ կինն արդեն խոստովանել է, որ իսկապես ցանկացել է սպանել սեփական երեխային: Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես տեղեկացված է միջադեպի մասին:





























