NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «The Armenian Mirror-Spectator»-ում հրապարակված լրագրող, ԱՄՆ-ի հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածից:
Հիասքանչ աշնանային երեկո Երեւանում: Փողոցները մարդաշատ են: Պուրակներում զբոսնում են ընտանիքներ, քաղաքի լույսերն իդեալական պատկեր են ստեղծում: Լուսավորված քաղաքընլողում է, ինչպես սիրո նավակը բուրավետ գիշերին: Լեհաստանից իմ ընկերները հիանում են մարդկանց բարությամբ: Նրանք մեզ շրջապատող շինություններում նկատում են ավանդական հայկականություն՝ նույնիսկ ժամանակակից խանութներում:
Այնուամենայնիվ, ես փորձում եմ խուսափել, որ օտարերկրացի ընկերներիս պատմեմ այն տարբերության մասին, որ կա մայրաքաղաքի եւ 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղականի միջավայրի միջեւ, որտեղ մարդիկ ապրում են միջնադարյան պայմաններում: Ես թույլ եմ տալիս, որ ստեղծվի բարգավաճող ու երջանիկ երկրի պատկեր, քանի որ ինքս եմ հայտնվում այդ պատրանքի մեջ, քանի դեռ չեմ հիշում անկախության 22-րդ տարեդարձի մասին, որը սարերի ետեւում չէ: Ինքս ինձ հարցնում եմ. Որքա՞ն կշարունակվի այս պատրանք ժողովրդագրական «արյունաքամության» այս տեմպերի պայմաններում: Այդ հարցն ինձ տանջում է, երբ սկսում եմ մտածել Հայաստանին սպառնացող վտանգների մասին:
1991թ.-ին անկախության երկրորդ ալիքից հետո մեր հայրենասիրությունը թույլ չտվեց ընդունել միջազգային աշխարհաքաղաքականության մեջ տեղաշարժերով պայմանավորված հնարավորությունը: Առաջին անգամ չէ, երբ հայերը դժգոհություն կհայտնեն այն առթիվ, որ իրենց մեկ ուրիշ հայեր են կառավարում: Այդ վտանգավոր միտումը կարող է հանգեցնել նրան, որ մենք դարձյալ կկորցնենք, անկախությունը, եթե քաղաքական բանակությունը չփրկի իրավիճակը:
Դուք կարող եք ներկա հանրապետության երեք նախագահների վարչակազմերին մեղադրել զանազան արարքներում, սակայն մի բան ակնհայտ է. նրանք պահպանել ու ամրապնդել են մեր անկախությունը: Որքան էլ անփորձ լիներ Լեւոն ՏերխՊետրոսյանի վարչակազմը, այն Հայաստանը տարավ պետական շինարարության ուղիով եւ ապահովեց ղարաբաղյան հաղթանակը: Որքան էլ որ կոռումպացված էր Քոչարյանի վարչակազմը, այն պահպանեց երկրի տարածքային ամբողջականությունն ու ամրապնդել ինքնիշխանությունը:
Նույնը կարել է ասել Սերժ Սարգսյանի վարչակազմի վերաբերյալ, որին մեղադրում են օլիգարխների երկրաչափական պրոգրեսիայով աճի մեջ: Նախագահ Սարգսյանի կողմից վերջին շրջադարձային քայլը՝ Մաքսային Միության անդամակցությունը, ելնում էր քաղաքական գոյապահպանման եւ անկախության ապահովման բնազդից:
Եվրոպայի անդամակցությանը կհետեւեր նույն շանտաժը Ռուսաստանի կողմից, որը որ Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում էր: Եվ Հայաստանն այդ դեպքում ավելի կտուժի: Մյուս գործոնը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ Եվրոպան ամեն գնով կխուսափեր Ղարաբաղյան փակուղու լուծումից, այն ժամանակ, երբ Մաքսային Միության համաձայնագրի շրջանակներում անուղղակիորեն ներառվում է նաեւ Ղարաբաղը: Իրականում, ցանկացած միջազգային համաձայնագիր, որը ներառում է Ղարաբաղը, կնպաստի Հայաստանի հետ միավորմանը:
Այն ժամանակ, երբ Հայաստանը ողջ ներուժով պատրաստվում է Անկախության 22-րդ տարեդարձին, որպեսզի իր սպառազինությունները ցուցադրի Ադրբեջանին, հարց է ծագում. որքանո՞վ է անկախ Հայաստանը Ռուսաստանի կողմից տնտեսության վերահսկմամբ, Մոսկվայի կողմից որպես ռազմաբազա կիրառվող տարածքով, ինչն Արեւմուտքի եւ Թուրքիայի մոտ հարցեր է առաջացնում: Բանն այն է, որ երկրներն այլեւս մեկուսի չեն: Աշխարհը վերածվել է գլոբալ գյուղի, եւ առանձին ազգերի անկախությունը չափվում է գործոններով, որոնք վերահսկվում են միջազգային հարաբերությունների կողմից:





























