Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ եթե Ուկրաինան սկզբում միանալ Մաքսային միությանը, ապա հետագայում, համակարգելով ջանքերը, կարելի կլիներ հասնել Եվրոպայի հետ համագործակցության պայմանների բարելավման:

«Մենք համարում ենք, որ եթե Ուկրաինան սկզբում միանար Մաքսային միությանը, հետո մենք միասնական ջանքերով կկարողանայիք բանակցել եվրոպացիների հետ եւ ավելի շատ շանսեր կունենայինք Եվրոպայի հետ առեւտրային հարաբերություններում առավել լավ պայմաններ ստանալու հարցում, որը շարունակում է մնալ մեր գլխավոր առեւտրային գործընկերը»,-ասյաօր՝ սեպտեմբերի 19-ին, «Վալդայ» ակումի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այդ իմաստով մենք կարծում ենք, որ դա կհամապատասխաներ մեր ընդհանուր շահերին՝ եւ մեր, եւ ուկրաինացիների»,-պարզաբանել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պուտինը եւս մեկ անգամ Կիեւին նախազգուշացրել , որ Ռուսաստանը կպաշտպանի իր շուկան ուկրաինական էժան ապրանքներից, որոնք կարող են ՌԴ հոսել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումից հետո:

«Եթե մաքսային պաշտպանության մակարդակը էլ ավելի թուլանա Ուկրաինայում, այդ դեպքում՝ Ուկրաինա կհոսեն լավ որակով եւ էժան ապրանքներ եւ դրանք ներքին շուկայից դուրս կմղեն ուկրաինական արտադրության ապրանքները: Որտե՞ղ: Դրա համար մենք նախապես զգուշացնում ենք. Մենք ասում ենք դա ձեր ընտրությունն է, մենք ամեն բան հասկանում ենք, բայց հաշվի առեք, որ մենք ստիպված ենք լինելու պաշտպանել մեր շուկան նոր գործիքներով: Մենք այդ մասին ուղիղ եւ շիտակ ասում ենք»,-հավելել է նա:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կա լայն րտադրական կոոպերացիա եւ որեւէ տեսակի սահմանափակումների դեպքում՝ այդ ձեռնարկությունները կարող են լրջորեն տուժել: