Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Դեւիսին: Նախկին ղեկավար Վալերիո Ռազլոգը 4 տարվա պաշտոնավարությունից հետո կտեւափոխվի Լոնդոն՝ զբաղեցնելով ՎԶԵԲ-ի գլխամասի Բնական պաշարների Ավագ բանկիրի պաշտոնը:
Լրագրողների հետ այսօր՝ սեպտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ Վ. Ռազլոգն ասաց, որ Հայաստանում անցկացրել է իր կյանքի ամենանվիրական ու պարգեւատրվող տարիները՝ թե մասնագիտական, թե անձնական կյանքի առումով:
Մ. Դեւիսն ասաց, որ մինչ Հայաստան գալը 11 տարի աշխատել է Համաշխարհային բանկում՝ եղել է տնտեսագետ, քաղաքականության գծով խորհրդատու եւ զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի ղեկավար; Նա աշխատել է Մոլդովայում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Այնուհետ աշխատանքի է անցել մասնավոր սեկտորում՝ Goldman Sachs եւ Morgan Stanley ընկերություններում: Նա հայտնի է որպես կապիտալի շուկայի մասնագետ:





























