Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հարգում է յուրաքանչյուր պետության որոշումը՝ միանալ այս կամ այն միությանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎԶԵԲ Հարավային Կովկասի, Մոլդովայի, Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան;
«Եթե Հայաստանն այդպիսի որոշում է կայացրել, մենք հարգում ենք այդ որոշումը»,- հայտարարեց Բ. Բալվաներան:
Նրա խոսքով՝ Մաքսային միության անդամ երկրները նույնպես ՎԶԵԲ անդամներ են, իսկ Ռուսաստանին բաժին է ընկնում ՎԶԵԲ ներդրումների մոտ 30%-ը:
Բ. Բալվաներան վստահեցրեց, որ ՎԶԵԲ-ի ծրագրերը Հայաստանում չեն փոխվի: ՎԶԵԲ-ի վարկային պորտֆելը Հայաստանում հասել է 700 մլն եվրոյի: Դրանից 300 մլն եվրոն՝ վերջին 4 տարում ներդրումներն են:




























