Բելառուս կոնստրուկտոր Ալեքսանդր Կոզլովը նախատեսում է միայնակ եւ տարեց կանանց համար սեքս-ռոբոտ ստեղծել: Այս մասին գրում են բելառուսական լրատվամիջոցները:
«Իմ ողջ գործունեության գագաթնակետը կարող է լինել սեքս-ռոբոտի ստեղծումը: Այն դեպքերում, երբ թուլացել է տղամարդկային ուժը, ընտանիքի այդպիսի օգնականը կարող է կատարել ինտիմ գործառույթների մի մասը»,-ասել է Կոզլովը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
«Կարծում եմ, կինը այդ ռոբոտի հետ ավելի արագ կարող է բավարարության հասնել, քան այն մեքենայի, որն այսօր պահում է իր ձեռքում»,-հավելել է նա:
Ավելի վաղ կոնստրուկտորն աշխատել է արդյունաբերական ռոբոտների ստեղծման վրա: Բացի այդ, նա «արհեստական մարդկանց» շարք է ստեղծել, որոնցից են ուտելիք պատրաստող եւ հյուրանոցում հյուրերին դիմավորող մանեկենը, մեքենաների արագությունը ստուգող պետավտոտեսուչը եւ այլն:





























