NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Էնն Էփփլբաումի՝ ամերիկյան «Slate» ամսագրում հրապարակված հոդվածը:

«Ուժեղ է նա, ով ճիշտ է, այլ ոչ թե հակառակը»,- մեկ շաբաթ առաջ հայտարարեց նախագահ Օբաման: Մենք բոլորս գիտենք, ինչ նա նկատի ուներ. փափուկ ուժի այս դարում գերտերությունները կարող են ընկերներ նվաճել ոչ թե ուժի օգնությամբ, այլ իրենց գրքերի ու ֆիլմերի, զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորամուծություններով, եւ, առաջին հերթին, իրենց գրավիչ ու ոգեշնչող ազգային գաղափարներով:

Հնարավոր է, ժամանակ առ ժամանակ դա ճիշտ է: Սակայն նրանց համար, որոնց համար դժվարին են փափուկ ուժի միջոցով նվաճումները, ուստի նրանց համար հասանելի է դեռ կոպիտ ուժը: Այս շաբաթ, երբ նախագահը հանդես եկավ իր ելույթով, մյուս կիսագնդում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ նա ով ուժեղ է, կարող է միանշանակ ճիշտ լինել: Թեեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սիրիայում ռուս-ամերիկյան դիվանագիտությանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տանը լուռ արձանագրեց ավելի կարեւոր դիվանագիտական ձեռքբերում: Ռուսաստանի հարեւան  Հայաստանը շուրջ երեք տարի տեւած բանակցությունների արդյունքում Ասոցացման համաձայնագրի կնքման եզրին էր՝ ներառյալ Եվրոպական Միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը: Սակայն սեպտեմբերի 3-ին, հենց սիրիական կոնֆլիկտի թեժ պահին, Հայաստանի կառավարությունը կտրուկ հայտարարեց, որ հրաժարվում է իր նախագծից: Աշխարհում ազատ առեւտրի ամենախոշոր գոտուն եւ ժողովրդավարական երկրներին անդամակցության փոխարեն Հայաստանը որոշեց միանալ Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին եւ անդամակցել Եվրասիական մաքսային միությանը:

Ոչ ոք չի ասում, որ Ռուսաստանը Հայաստանը նվաճեց փափուկ ուժի միջոցով: Որպես բացատրություն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի անվտանգությանը կախված է Ռուսաստանից եւ Ռուսաստանում հայկական մեծ սփյուռք կա: Սա տարօրինակ է հնչում. ոչ մի անվտանգության դաշինք, այդ թվում` ՆԱՏՕ -ն, չի պահանջում իր անդամներին անդամագրվելու որեւէ մաքսային միության, իսկ մի երկրում ներգաղթյալների ներկայությունը չի ազդում մյուսի առեւտրային քաղաքականության վրա: Սակայն Հայաստանը մտահոգվեց վերջին շաբաթներին Հայաստանի հիմնական մրցակից Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի դիվանագիտական նախաձեռնություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտոնյաների ներգաղթյալների դեմ  հռետորաբանությունից: Հայերը հասկացան ակնարկը.  եթե նրանք Եվրոպայի հետ  առեւտրական պայմանագիր կնքեն,  Ռուսաստանը կարող է իրենց մրցակցին էլ ավելի շատ զենք վաճառել եւ արտաքսել Ռուսաստանում ապրող հայերին:

Այնուամենայնիվ, օբյեկտիվ դիտարկման ժամանակ ծայրահեղ տարօրինակ է թվում, որ ռուսները դեմ են իրանց հարեւանների նման ընտրությանը: Ռուսաստանի շահերից է բխում սահմաններ ունենալ այն երկրների հետ, որոնք միջազգային լայն կապեր ունեն, արագընթաց տնտեսական աճ, արեւմտյան շուկաներ մուտք գործելու հնարավորություն եւ, հետեւաբար, հարուստ ներքին սպառողներ, որոնք կարող են գնել ռուսական ապրանքները: Իհարկե, սա բխում է Ռուսաստանի շահերից՝ ունենալով արեւմտյան շուկաներ ինքնուրույն մուտք գործելու նման հնարավորության երկարաժամկետ հեռանկար: