Apple-ի ղեկավար Թիմ Կուկը գրանցվել է Twitter-ում։ Նրա առաջին գրառումը նոր iPhone-ների վաճառքին է վերաբերել։ Թիմ Կուկը նախխօրեին այցելել էր Apple-ի ֆիրմային խանութներից մեկը։
«Այսօր այցելեցի Պալո-Ալտոյի մանրածախ խանութ։ Այնքան երջանիկ օգտվողների տեսա, որոնք մեզ հիշեցնում են, թե ինչի եւ ում համար ենք աշխատում», - միկրոբլոգի նրա գրառումն է մեջբերում «ԱիՖ»-ը։
Twitter-ում iTunes-ի պաշտոնական էջը մի քանի օր ավելի վաղ էր հայտնվել։ 16 թվիթից հետո այն մոտ 100 հազար գրանցվող էր ձեռք բերել, հայտնում է ՆՏՎ-ն։
iPhone 5S-ը եւ iPhone 5C-ն նախօրեին սկսել են վաճառել Ավստրալիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Սինգապուրում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Պուերտո-Ռիկոյում։




























