Էթան Ուիթինգթոնի հիմնադրամը, որը ստեղծվել է բոսթոնցի անտուն քաղաքացուն օգնելու նպատակով (նա գտած մեծ գումարն ու փաստաթղթերը վերադարձրել էր տիրոջը), արդեն 140 հազար դոլար է հանգանակել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝  վկայակոչելով Sky News-ը:

Էթան Ուիթինգթոնը այս տարվա սեպտեմբերի 16-ին հիմնադրամ է ստեղծել, որի կայքում նշել է, որ ցանկանում է օգնել անտուն Գլեն Ջեյմս-ին՝ նոր կյանք սկսել: Նա վստահեցրել է բարեգործներին, որ հավաքված ողջ գումարը կհատկացվի Գլենին:

Ամերիկացիները 100 հազար դոլար են հավաքել գումարով ուսապարկը ոստիկանությանը հանձնած անտունի համար

54-ամյա անտուն Գլեն Ջեյմսը ոստիկանությանն է հանձնել իր գտած ուսապարկը, որտեղ եղել է մոտ 2,4 հազար կանխիկ դոլար եւ եւս 39,5 հազար դոլարի չեկեր: Հայտնի է, որ պայուսակը կորցրել էր չինացի մի ուսանող:

Բոսթոնի ոստիկանությունը անտունից 41 հազար դոլար պարունակությամբ ուսապարկ է ստացել