Ամերիկացիները միջոցներ են հավաքում այն անտուն տղամարդու համար, որը հայտնի է դարձել նրա համար, որ ոստիկանությանն է հանձնել գումարով լի պայուսակը:

Հիշեցնենք, որ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել անտուն Գլեն Ջեյմսը, ով առեւտրի կենտրոնում հայտնաբերել է պայուսակ, որում եղել է 41 հազար դոլար եւ Չինաստանի քաղաքացու անձնագիր: Ազնիվ մարդը պայուսակը ոստիկանություն է տարել, որտեղից էլ այն տիրոջն են ուղարկել:

Բոսթոնի ոստիկանությունը անտունից 41 հազար դոլար պարունակությամբ ուսապարկ է ստացել 

Ջեյմսի ազնիվ արարքի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվել են ցանցում, անգամ հիմնադրամ է ստեղծվել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գումարներ նվիրաբերել նրա համար: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Սեպտեմբերի 19-ին հավաքված միջոցներն արդեն կազմել են 92 հազար դոլար: Հիմնադրամի ստեղծողը հուսով է փակել այն, երբ հավաքված գումարը հասնի 250 հազար դոլարի: Դրանից հետո միջոցները կփոխանցվեն Ջեյմսին, որը կկարողանա բնակարան ձեռք բերել: