Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը առանձին հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Trend-ը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Կողմերը նաեւ քննարկել են Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հարցը:





























