Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 10.05-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտեմ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2004 թ. հունվարի 30-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:





























