Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անհանգստացած է առեւտրային եւ մաքսային միջոցներով, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ: Այս մասին ասվում է նրա մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 18-ին արտոնել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախագիծը: Նախատեսվում է, որ համաձայնագիրը կկնքվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին: