Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության շենքից քիչ առաջ տարհանվել են բոլոր աշխատակիցները:
Ահազանգ է ստացվել, որ հարկայինի շենքում ռումբ է տեղադրված, եւ այս պահին դեպքի վայրում աշխատում են սակրավորները, որոնք փնտրում են ռումբը: Հարկայինի մոտ են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Առայժմ հայտնի չէ, թե սակրավորները երբ կավարտեն ականազերծման աշխատանքները, նաեւ կա՞ արդյոք ռումբ, թե՞ սա ինչ-որ մեկի հերթական չար կատակն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


























