Կարճ անուններ կրող մարդիկ ավելի գրավիչ են: Ինչպես նշում է IOL Lifestyle-ը, անունների կրճատ տարբերակներով հանդես եկող մարդիկ ավելի հաճախ են գրավում ծանոթությունների կայքեր այցելող մադրկանց, քան մարդիկ, ովքեր ներկայանում են ամբողջական անվամբ:

Եզրակացությունը հիմնված է 162 զույգ ամբողջական և կրճատ անունների վրա։ Պարզվել է, որ հաջողված օնլայն ծանոթությունների երեք քառորդը կապված է հենց կրճատված անուններով օգտատերերի հետ։ Այդպես է մեկնաբանում վարքային հոգեբան Ջո Հեմինքսը. «Շրջապատին թվում է, թե կարճ անուններով մարդկանց հետ ավելի հեշտ է շփումը, նրանք ավելի ընկերասեր են»,- հաղորդում է MedDaily.ru-ն:

Ուստի զարմանալի չէ, որ Մայք, Մեթ կամ Քրիս անուններով տղամարդիկ ավելի էին գրավում ծանոթությունների կայքի այցելուներին, քան Մայքլ, Մեթյու, Ֆիլիպ կամ Քրիստոֆեր անունների դեպքում: Ընդ որում Սյու, Մենդի կամ Սեմ անուններով կանայք ավելի պակաս գրավիչ էին, քան Սյուզանա, Ամանդա կամ Սամանտա անունները: