Մոտ ժամանակներս Նահանգներում կբախվեն քաղցկեղի իսկական համաճարակի հետ: Բանն այն է, որ բնակչությունը ծերանում է, իսկ քաղցկեղը հաճախ հանդիպում է տարեց մարդկանց շրջանում: Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարում շեշտը դնում են գենետիկայի վրա, նշում է The Times of India-ն: Քաղցկեղի ուռուցքների մեծամասնության մոտ կան տարբերակներ, որոնք կարելի է մեկնաբանել ԴՆԹ-ի օգնությամբ:
Հիմա շուկայում են հայտնվել ԴՆԹ-ի թեստավորման հատուկ տեսակներ, որոնք թույլ են տալիս ընտրել համապատասխան բուժում: Մինչ այդ քաղցկկեղը բուժում էին քիմիաթերապիայի միջոցով, որը հաճախ կողմնակի ազդեցություններ էր ունենում:Իսկ քաղցկեղի վրա ուղղակի ազդեցությունը պաշտպանում է առողջ հյուսվածքները: Նման մոտեցումն իրեն արդեն արդարցրել է կրծքագեղձի, թոքերի, աղեստամոքսային տրակտի եւ արյան քաղցկեղի բուժման ժամանակ: Մեթոդիկան հիմնված քաղցկեղի բջջի է հատուկ արատ որոնման վրա: Սա հատկապես օգտակար է ժառանգական քաղցկեղի ժամանակ: Օրինակ, գիտնականները կարող են բացահայտել BRCA գենի մուտացիայով կանանց մոտ կրծքի քաղցկեղի ժառանգական հիվանդության հավանականություն, հայտնում է MedDaily.ru-ն:
Բուժման համար անհրաժեշտ է առանձնացնել քաղցկեցի շերտի նմուշ եւ պարզաբանել նրա ԴՆԹ-ն, որպեսի ստացվի գենտիկական մուտացիաների վերաբերյալ պատկեր: Հայտնի է, որ քաղցկեղի ուռուցքի դեմ պայքարող միջոցը կարող է համագործակցել քաղցկեղի մեկ այլ տեսակի հետ: Գիտնականները պետք է պարզեն, թե որ դեղամիջոցը առանձին դեպքերում ինչպես է աշխատում:
Օրինակ, գոյություն ոնի Oncotype Dx թեստը: Այն վերլուծում է ուռուցքի 21 գեն եւ հուշում բժշկին անհրաժեշտ է արդյոք հիվանդին նշանակել բացառապես հորմոնալ բուժում կամ քիմիաթերապիա: Թոքերի քաղցկեղի համար անցկացվում են EGFR, AIK եւ Her-2 գեների մուտացիաների թեստեր, իսկ կոլորեկտալ քաղցկեղի դեպքում՝ K-ras գենի թեստավորում:





























