Հաճախ փոքր երեխա տեսնելիս պահին մարդուն զգացմունքներով է լցվում, եւ հիացմունքից միանգամայն կարող է երեխային ուտելու ցանկություն առաջանալ: Ոմանք նույնիսկ սկսում են կծել երեխաներին: հոգեբանների խոսքով, դա բոլորովին բնական է, չէ որ մեծահասակների վրա այդ կերպ է անդրադառնում երեխաների բույրը, գրում է The National Post-ը:

Գերմանացի գիտնականները հետազոտել են երկամյա մանուկների հագուստների բույերը: Արդյուքնում տվել են դրանք 15 կանանց հոտառնության համար: Նրանց մի մասը ծննդաբերել էր նախորդած 6 շաբաթվա ընթացքում, իսկ մյուսները երբեք երեխա չեն ունեցել: Պարզվել է, որ հոտին արձագանքել են երկու խմբի կանայք: Ազդեցությունը իրականցվում էր գլխուղեղի՝ պարգեւի հետ կապված հատվածում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Գլխուղեղի այդ հատվածը որոշում է մարդու ձգտումը որոշ նյութերի նկատմամբ, կանգնած է ծխախոտի կամ այլ կախվածությունների ետեւում, արձանագրում է Մոնրեալի համալսարանից Յոհանես Ֆրազնելին: Ծննդաբերած կանանց մոտ  մանկան բույրն ավելի ակտիվ պատասխան էր տալիս:

Գիտնականների գնահատականով մանկան բույրը այնպիսի բերկրանք է պարգեւում, ինչպես որ սիրած ուտելիքը: Դրանք բնական իմպուլսներ են: Ժամանակի ընթացքում դրանք, ինչպես երեւում է, զարգացել են, եւ ուտելու ցանկությունը փոխարինվել է պաշտպանելու ձգտումով: Սակայն ինքը կապը պահպանվել է: Ցավոք, գիտնականները բույրի հանդեպ թեստը տղամարդկանց շրջանում չեն անցկացրել: