Մասնագետները մոտակա ժամանակներում 100 կանանց կնստեցնեն ցածր կալորիականությամբ դիետաների վրա, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես նրանց օրգանիզմը կարձագանքի այդ փոփոխությանը: 9 News-ը նշում է. գիտական հետաքրքրությունը հանդիսանում է մարմնի ռեակցիան դիետային, մասնավորապես ախորժակի բարձրացումը եւ մետաբոլիզմի տոկոսի իջեցումը: Այդ իսկ պատճառով դիետաների մեծ մասը չի արդարացնում իրեն: Սիդնեյի համալսարանից Ամանդա Սալիսը հույս ունի խուսափել այդ ռեակցիայից քաշի արագ նվազման միջոցով: Սա հակասում է դիետոլոգների առաջարկներին` պաշտպանելով քաշի դանդաղ եւ հետեւողական անկումը: Սակայն քաշը գցելու նրանց ծրագիրը չի պաշտպանում սուր սովից: Իսկ ահա Սալիսն առաջարկում է կիլոգրամներից արագ ազատում, ախորժակի նվազեցում, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ինչպես նախկինում անցկացված ուսումնասիրություններն են ցույց տվել, մարդիկ, ովքեր պահապնում են ցածր կալորիականություն ունեցող դիետաներ եւ սննդային փոխարինչներ են օգտագործում, քաղց չեն զգում: Այս անգամ խնդրի ուսումնասիրության համար ներգրավել են 45-46 տարեկան 100 կանայք, որոնց մարմնի կշռի ինդեքսը 30-ից 40 էր կազմում: Նրանց սննդակարգը կրճատելու են 800 կալորիայով 4-5 ամսվա ընթացքում՝ անցում կատարելով կարգավորված սննդային փոխարինչների: Բացի այդ նրանց թույլ կտան նաեւ օրական երկու բաժակ առանց օսլայի բանջարեղեն օգտագործել, մեկ թեյի գդալ ճարպ եւ երկու լիտր ջուր:





























