«Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հեղինակը ազատվել է բանտից: Սադրիչ ռեժիսորը դատապարտվել էր բանկային մեքենայության գործով վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար: Նրան արգելել էին համացանցից օգտվել, սակայն  ֆիլմը նկարահանելիս նա խախտել էր պայմանը, գրում է Lifenews-ը:

Բենզալցակայանի նախկին սեփականատեր Մարկ Բեսլի Յուսեֆը համաշխարհային հռչակ էր ձեռք բերել 2012թ., երբ եգիպտական հեռուստատեսությունը նրա   «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից մի քանի հատվածներ էր ցուցադրել, որը նաեւ համացանցում էր տեղադրվել:

Մուհամեդ մարգարեի վիրավորական կերպարը վրդովմունքի ալիք էր բարձրացրել իսլամական աշխարհում, արաբական եւ աֆրիկական մի շարք երկրներում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 50 մարդ էր զոհվել: