Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հարկային ծառայության աշխատակիցներն արդեն վերադարձել են աշխատասենյակներ՝ շարունակելու իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 23-ին ահազանգ էր ստացվել, թե Հարկային ծառայության շենքում ռումբ է տեղադրված: Շենքից անմիջապես տարհանվել ին աշխատակիցները: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների փոխնախարար Վրեժ Գաբրիելյանը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանը, Կենտրոնի ոստիկանապես Աշոտ Կարապետյանը: Ռումբը փնտրելու համար շենք էին մտել սակրավորները, որոնք մի քանի ժամ տեւած աշխատանքից հետո այդպես էլ որեւէ ռումբ չէին գտել:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ահազանգ էր ստացվել, որ նույն շենքում ռումբ է դրված, սակայն այն ժամանակ էլ կրկին ոչինչ չէին գտել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


























