Իսպանիան կարող է առաջիկայում հրաժարվել սիեստայից եւ անցում կատարել ավանդական աշխատանքային օրվա՝ առավոտվա 9-ից մինչեւ երեկոյան ժամը 5-ը: Ներկայիս աշխատանքային օրը բաժանված է մի քանի ժամանակահատվածների եւ չափազանց երկար է քաղաքացիների համար:
Փոփոխություններն առաջարկում է հատուկ խորհրդարանական հանձնաժողովը, որը եւս ցանկանում է անցում կատարել նույն ժամանակային գոտուն, ինչ Մեծ Բրիտանիան: Հանձնաժողովը նկատել է, որ Իսպանիայում աշխատանքային օրը շատ ավելի երկար է, քան Գերմանիայում, սակայն յուրաքանչյուր աշխատողի արդյունավետությունն ավելի ցածր է մշտական հոգնածության պատճառով: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Ժամային գոտու պատճառով իսպանացիները ճաշում են ցերեկը ժամը երկուսին, ընթրում՝ ժամը 9-ին:Այդ պատճառով հանրահայտ շոուները երկրում ցուցադրում են ժամը 10-ից հետո: Ֆուտբոլային խաղերը սկսվում են ժամը 11-ից հետո, ինչի արդյունքում մարդիկ ուշ են քնում եւ անընդհատ հոգնածություն են զգում:





























