Պակիստանում սեպտեմբերի 27-ին Պեշավար քաղաքի շրջանում ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ սարք՝ ավտոբուսի ճանապարհին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով, որը վկայակոչում է Dawn պարբերականը, զոհվել է 12 մարդ, 25 մարդ վիրավորվել է: AP-ն հաղորդում է 9 զոհերի մասին:

Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է ավտոբուսի հետնամասում, որը տեղափոխել է ՏԻՄ պետական ծառայողներին: Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից եւ ոչ մեկը առայժմ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: