Ժամանակակից Չինաստանի տարածքում ժամանակին լողացել է երկրային բնակիչներից շատերի նախնին, որն ունեցել ծնոտային ապարատ, ինչի մասին պնդում են չինացի հնագետները: Պատկերացումներն այն մասին, թե որտեղից են ժամանակակից կենդանիները դունչ ձեռք բերել, իսկ մարդը՝ դեմք, արմատապես փոխվել են այս հայտնագործությունից հետո, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Nature ամսագիրը:
Գիտնականները Nature ամսագրում նկարագրել են Entelognathus primordialis ձկանը, որի մնացորդները հայտնաբերվել են Չինաստանի տարածքում:
Ամենայն հավանականությամբ, ձուկն ապրել է մոտ 419 մլն տարի առաջ: Արտասովոր կենդանու մնացորդները հայտնաբերվել են Չինաստանում:





























