Եվրոպայի տարածքում բնակվող վերջին երկարաքիթ եքիդնան սատկել է մոսկովյան կենդանաբանական այգում, ինչի մասին հաղորդել են այգու ներկայացուցիչները՝ սոցկայքի իրենց էջում:

Սմոլ անունով կենդանու արուն կենդանաբանական այգում բնակվել է 16 տարի եւ սատկել է քրոնիկ հիվանդությունից: Թե ինչ հիվանդությունից, այգու աշխատակիցները չեն մանրամասնում: Կենդանաբանական այգում պահվելու տարիներին այն չի ցուցադրվել, քանի որ շատ վատ է արձագանքել մարդկանց ներկայությանը: Այս մասին հաղորդում է «Animal.Ru»-ն:

Այդ կենդանիներին հաճախ պահում են արգելանոցներում, սակայն անազատության մեջ բազմանալու հարցում նրանք լուրջ խնդիրներ են ունենում: Քանի որ Սմոլը վերջին երկարաքիթ եքիդնան էր, նրա համար «ընկերուհի» այդպես էլ չէր հաջողվել գտնել: