Վիսկոնսինում ներկայացրել են օրինագիծ, որն օրինականացնում է ռետինե բադիկների մրցարշավը, հաղորդում է Associated Press-ը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Անդրե Ժակը առաջարկել է օրինականացնել բադերի մրցավազքը՝ նշելով, որ վիսկոնսինյան Միշիքոթ գյուղում պարբերաբար նման միջոցառումներ են անցկացվում: Սակայն Վիսկոնսինի արդարադատության դեպարտամնետը իրենց ավանդական զբաղմունքը հավասարեցրել է անօրինական մոլախաղերին, ինչպես օրինակ աքլորակռիվները: Անդրե Ժակի օրինագիծը բադավազքը բացառում է անօրինական զբաղմունքների շարքից: Նման օրենքներ նախկինում ընդունվել են Մինեսոթայում եւ Միչիգանում:

Ռետինե բադերի մրցությունները անցկացնում են ոչ առեւտրային կազմակերպությունները՝ բարեգործական նպատակներով: Հանդիսատեսը գնում է համապատասխան բադի համարանիշով տոմսն ու այն դեպքում, եթե այդ բադը առաջինն է հատում վերջնագիծը, մրցանակ է շահում: Մրցարշավի կանոնները հետեւյալն են՝ որոշակի համարանիշով բադին բաց են թողում ցանկացած ջրամբար: Հաղթում է նա, որն առաջինն է հատում վերջնագիծը, հաղորդում է Lenta.ru-ն:

Նման մրցություններ անց են կացվում ոչ միայն Միշիքոթ գյուղում. պարբերաբար նման միջոցառումներ են անցկացվում Շեբոյգանում(Ducktona 500)  եւ Մենոմոնի Ֆալսում(Lucky Ducky Derby):