Սան Դիեգոյի քաղաքային խորհուրդը հրապարակային հանդիպումներից մեկի ժամանակ կողմ է քվեարկել քաղաքում ավանդական համարվող «զեֆիրե ջարդը», որն անցկացվում է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ, հաղորդում է CBS8-ը:

Խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել քաղաքացիներին վերջ տալ ամենամյա ավանդական «կոտորածին», որը սկսվում է լողափի հրավառությունից անմիջապես հետո: Կոտորածի մասնակիցները միմյանց վրա զեֆիրներ են նետում: Որոշումը հիմնավորված է այն հանգամանքով, որ 2013 թվականին միջոցառումից հետո քաղաքի փողոցները եւ լողափը քաղցրավենիքից աղտոտված էին: Բնակիչները դժգոհում էին, որ տոնակատարությունը վերահսկողությունից դուրս է, շատ երեխաներ ու մեծահասակներ տուժել են կատակից, հաղորդում է Lenta.ru-ն:

Տեղական խանութներն ու որոշ կրպակներ հրահանգ են ստացել զեֆիր ու տոնակատարության հետ կապված այլ իրեր չվաճառել: Սակայն, իշխանությունները նշել են, որ հուլիսչորսյան հրավառությունը չի անհետանա: