Սինգապուրը պատրաստվում է 79.7 մլն դոլար հատկացնել մաշկի հետազոտման համար, հաղորդում է Xinhua-ն՝ վկայակոչելով Սինգապուրում մաշկի հետազոտման ինստիտուտին: Տվյալ ինստիտուտը Գիտական տեխնոլոգիաների ու հետազոտությունների գործակալության, Մաշկային ազգային կենտրոնի ու Նանյանի տեխնոլոգիական համալսարանի հետ միասին պատրաստվում է համախմբել գիտնականների, բժիշկների ու ինժեներների  գիտելիքները:

Վիճակագրության համաձայն Երկրագնդի ամեն երրորդ բնակիչ մաշկային հիվանդություններ ունի: Ավելին, որոշ հիվանդությունների տարածվածություն էապես տարբերվում է Ասիայում եւ Արեւմուտքում: Նույնը կարելի է ասել նաեւ բուժման նկատմամբ հիվանդների վերաբերմունքի մասին: Սինգապուրում մաշկային հիվանդությունների հետազոտություն սկսելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այն բազմազգ է, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հաղորդվում է, որ գիտնականների ուսումնասիրության առարկա են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ էկզեմա, ալերգիկ հիվանդություններ, բորբոքումներ, գունավորման խանգարումներ, ինչպես նաեւ վերքերի առողջացում, մազերի հիվանդություններ ու մաշկի ծերացում: