Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Իվ Նիդեգերը առաջարկել է աղքատ թոշակառուներին ուղարկել Մարոկկո: Իսկապես, այնտեղ եւ ավելի տաք է եւ գներն են ավելի ցածր, քան հայրենիքում:

Նրա խոսքով՝ Մարակկոյում բժշկական սպասարկումը անհամեմատ էժան է, քան Շվեյցարիայում, ինչը թույլ կտա պետբյուջեից զգալի գումարներ տնտեսել: Պատգամավորը չի առաջարկում թոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին, պարզապես նա իրատեսորեն համարում է, որ եթե թոշակառուներին ուղարկեն տաք եւ էժան երկիր, նրանց խնամքը հնարավոր կլինի ապահովել ավելի քիչ գումարով:

Բացի այդ, պատգամավորը նշել է, որ այդ որոշումը թույլ կտա զարգացնել Մարոկկոյի տնտեսությունը, որտեղ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն: Պաշտոնյան նույնիսկ նշել է կոնկրետ քաղաքը, որտեղ կարող են «թոշակառուների գաղութ» ստեղծել: Խոսքը Կարոկկոյի հարավ-արեւմուտքում գտնվող Տան-Տան բնակավայրի մասին է: Մարոկկոյի իշխանությունները դրականորեն են արձագանքել այդ գաղափարին, հայտարարել է Նիդիգերը: