Փարիզյան «Սեւ փետուր» գրախանութում այս տարի կներկայացվի Հայաստանը: Ամեն տարի գրախանութը հանդիսատեսին հրավիրում է ծանոթանալ սեւամորթների, ինչպես նաեւ ֆրանսալեզու կամ ֆրանկամետ երկրների մշակութային գործունեությանը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը: «Սեւ փետուր» գրախանութի կազմակերպած նմանատիպ 18-րդ միջոցառման շրջանակներում երկու օր շարունակ՝ հոկտեմբերի 18-ին եւ 19-ին, տեղի կունենան քննարկումներ, կոնֆերանսներ, գրական ընթերցանություններ, որոնք կներկայցնեն Հայաստանի մշակությանի հարստությունը: Մասնավորապես քննարկումներ կանցկացվեն «Հայ ժողովրդի եւ Ֆրանսիայում ու ողջ աշխարհում հայկական սփյուռքի պատմություն» եւ «Հայաստանը կովկասյան ծագմամբ եվրամետ երկիր» թեմաներով: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է «Սենգոր» մրցանակի հանձնում, որը հաստատվել է ֆրանկալեզու երկրներում գրականության տարածման համար:

Հասանելի է
русский



























