Սուրճի, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը  դանդաղեցնում է դեռահասների ուղեղի զարգացումը, հայտարարում են գիտնականները: Մկների վրա անցկացված փորձերը բացահայտել են կոֆեինի նման ազդեցության պատճառները:

Սեռական հասունացման շրջանում ուղեղի զարգացման գործընթացը եւ  նեյրոնային կապերի օպտիմալացումը տեղի է ունենում խոր քնի ժամանակ: Անցկացված փորձը ցույց է տվել, որ կոֆեինի ազդեցությամբ քնի հենց այդ հատվածը խանգարվում է:

Գիտնականները պարզել են, որ ուղեղի զարգացման խնդիրներ կարող է հարուցել օրական երեք բաժակ սուրճը կամ չորս շիշ գազավորված ըմպելիք(300-400 մգ կոֆեին): Այս ըմպելիքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել շիզոֆրենիայի, խուճապի ու հոգեկան խանգարումների, իսկ քաղցր գազավորված ըմպելիքները երեխաներին դարձնում են դյուրագրգիռ, ներամփոփ  ու ցրված, հաղորդում է «АН-online»-ը:

Գիտնականների անհանգստությունն է հարուցում այն փաստը, որ վերջին 30 տարիներին երեխաների կողմից կոֆեինի օգտագործումն աճել է 70 տոկոսով. եթե այդ միտումը չչեզոքացվի, աճող սերունդը նախորդների համեմատ ավելի հիմար կլինի: