Փարիզի կենտրոնում սեպտեմբերի 27-ին ուժեղ պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է երեք մարդ, մեկը՝ վիրավորվել:

Դեպքը կատարվել է կենտրոնական շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում: Ամենայն հավանականությամբ՝ այն  պատահական է եղել:

Le Parisiene-ը հայտնում է, որ պատճառ կարող էր դառնալ ավտոմեքենայի բաքի վնասվելը:

 Փարիզի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ շենքն իսկույն տարհանվել է:

Փրկարարները հնարավոր պայթուցիկ սարք են որոնել (վարժեցված շների օգնությամբ), սակայն եզրակացրել են, որ դեպքը պատահականություն է եղել: