Քորնուոլում հնագիտական պեղումների արդյունքում քարե ինքնատիպ մայթ է հայտնաբերվել, որը, ըստ ենթադրությունների, կառուցվել էր մոտ 4000 տարի առաջ, գրում է The Daily Mail-ը:

Ըստ փորձագետների՝  1,2 մետրանոց  քարե մայթը նախապես երկու հանդիսավոր փուլերի հետ է  կապված եղել, գրում է Mignews.com-ը:

«Մենք արդեն քարերի միջից երկու նախապատմական կայծքարային կառուցվածքներ ենք գտել:

Սա թույլ է տալիս մեծ վստահությամբ ասել, թե դրանք այն ժամանակներից ինչքան լավ են պահպանվել, ինչպես նաեւ որ կապ ունեն երկու փուլերի հետ:

Մենք դեռ հստակ չգիտենք՝ ինչ է սա, բայց աշխատանքի արդյունքում կարող ենք ավելին իմանալ այս խորհրդավոր վայրի մասին», - հայտնել է առաջատար հնագետ Ջեքի Նովակովսկին: