Հարթհաուզեն գյուղում գազային ընկերության տարածքում բեռնատարներ են վառվել: Հրդեհը տարածվել է գազի պահեստների վրա: Հրշեջները սկսել են պայքարել կրակի դեմ, սակայն բաքերը պայթել են:
Շրջակա տների 3000 բնակիչներ տեղահանվել են: Պայթյունից 17 հրշեջ է տուժել, բժիշկները նրանցից մեկի վիճակը գնահատում են ծանր:
Պայթյունն այնքան հզոր էր, որ լսելի էր 30 կմ հեռավորության վրա գտնվող Լյուդվիգսհաֆեն քաղաքում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է տեղական ոստիկանների հայտարարությունը:





























