Խորվաթական Croatia Airlines ավիաընկերության Dash 8-Q400 օդանավը սեպտեմբերի 27-ի երեկոյան վայրէջք է կատարել Ցյուրիխի օդանավակայանում՝ քթամասային անիվի բացակայության պայմաններում: 64 մարդուց ոչ ոք չ տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Անիվի խափանման պատճառը չի նշվում: Օդանավը գտնվում է Ցյուրիխի օդանավակայանում, որտեղ տեխզննում է անցնում: 76 տեղանոց օդանավում 60 ուղեւոր է եղել եւ անձնակազմի չորս անդամ:
«Croatia Airlines –ն օգտագործում է Dash 8-Q400 օդանավը 2009թ.: Այն պարբերաբար զննում է անցնում ավիաընկերության Զագրեբում գտնվող տեխզննման կենտրոնում եւ մինչ այժմ նման տեխնիկական խնդիրներ չի ունեցել», - ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, որտեղ ներողություն են խնդրել ուղեւորներից պատճառած անհարմարության համար: Սա 1991թ. ստեղծված Croatia Airlines ընկերության պատմության մեջ առաջին վթարային վայրէջքն էր, նշված է հաղորդագրությունում:





























