Հնդկաստանի Մումբաի քաղաքում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնել է տեղի փրկարարների ղեկավար Ալոքա Ավարստհին: Ավելի վաղ նշվել էր 28 զոհի մասին:
Դոկ Յարք փողոցում շենքի փլուզման գործով արդեն մեկ մարդ կալանավորվել է: Ոստիկանության տվյալներով՝ շենքի վարձակալ Աշոք Մեհթան, տեղյակ չպահելով իշխանություններին, փոփոխել է շենքի կառուցվածքը: Նախորդ ամիս մասնագետները ստուգել են շենքը եւ առաջարկել անհապաղ վերանորոգում սկսել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Մումբաի քաղաքում, սեպտեմբերի 27-ին, փլուզվել է 5-հարկանի բնակելի շենքը: Ավելի վաղ հաղորդվել է, որ փլատակների տակ կարող է լինել 36 մարդ: Ավելի քան 40 մարդ փրկվել է:





























