Հնդկական Մումբայ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները: Ավելի վաղ հայտնում էին 28 զոհերի մասին:

Դոք Յարդ փողոցում շենքի փլուզման գործով արդեն մեկ հոգու ձերբակալել են: Ոստիկանության տվյալներով շենքի վարձակալ Աշոկ Մեհթան, չզգուշացնելով իշխանություններին, փոխել էր շինության կառուցվածքը: Անցյալ ամիս մասնագետները ստուգել էին այն ու խորհուրդ տվել անմիջապես վերանորգում սկսել:

Հիշեցնենք, որ հնդկական Մումբայ քաղաքում սեպտեմբերի 27-ին հինգ հարկանի շենք էր փլուզվել: Ավելի վաղ հայտնում էին, որ փլատակների տակ 36 մարդ է մնացել: Ավելի քան 40 հոգու փրկել էին: