Պակիստանի Փեշավար քաղաքում, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 42-ի, վիրավորների թիվը 107 է: Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին:
Պակիստանում պայթյունի հետեւանքով կանայք ու երեխաներ ողջ-ողջ այրվել են
Պայթյունը որոտացել է Քիսա Քհվանի շուկայի շրջանում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ, որի հետեւանքով վնասվել կամ փլվել են մոտ 50 խանութներ: Նախնական տվյալներով՝ գործի է դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:
Ոստիկանության եւ պայթուցիկների մասնագետների կարծիքով՝ ահաբեկիչների թիրախը եղել է ոստիկանության բաժանմունքը, ոչ թե՝ շուկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Geo News-ը:
Փեշավարում այս պայթյունը թվով երրորդն է վերջին շաբաթվա ընթացքում:





























