ԱՄՆ-ի Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հանրակացարանում սեպտեմբերի 30-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Շանքում տարհանում է սկսվել:
Մի քանի մարդ աննշան վնասվածքներ են ստացել: Տուժածների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ The Los Angeles Times-ի` պայթյունը տեղի էր ունեցել էլեկտրականությունն անջատելուց երկու ժամ անց, հավանաբար, դա կապված է էլեկտրամատակարարման համակարգի խափանումների հետ:
The Epoch Times-ը գրում է, որ հանրակացարանում պայթել էր էլեկտրագեներատորը, իսկ պայթյունի վայրում հրդեհ էր բռնկվել: Հանրակացարանի ղեկավարությունը հայտարարել է պարապմունքները հետաձգելու մասին եւ բոլորին կոչ է արել արագ լքել շենքը, հաղորդում է NEWSru.com-ը:
Ոստիկանությունն ահաբեկչության վարկածը դեռ չի դիտարկում: Համալսարանում չեն բացառում, որ պայթյունը կապված է անցյալ շաբաթ էլեկտրամատակարարման համակարգից գունավոր մետաղ գողանալու փորձի հետ:




























