Նյույորքյան ոստիկանությունը որոնում է այն մարդկանց, որոնք պարաշյուտով թռել են 40-րդ հարկից այն վայրի մոտակայքում, որտեղ եղել են սեպտեմբերի 11-ի աահաբեկչության արդյունքում փլուզվա երկվորյակ-երկնաքերերը:

Արտաքին տեսադիտման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են սեւ զգեստավորված երկու մարդիկ պարաշյուտով ցած իջնում գիշերային ժամերին եւ անհետանում մթության մեջ: Քննիչները փորձում են պարզել, թե որտեղից է իրականացվել թռիչքը, սակայն տեսագրությունը չեն հրապարակում, հաղորդում է ՌԲԿ-ն:

911 ծառայությունում հեռախոսազանգ է ստացվել. Ականատեսը նկատել է, թե ինչպես է փողոցով անցնող մարդն իր հետեւից պարաշյուտ քարշ տալիս: Ամենայն հավանականությամբ, դրանք բեյսջամփերներ են, որոնք հաճախ պարաշյուտով թռչում են բարձր շինություններից, լեռներից, կիրճերից: